2713 դիտում
22:26 13-02-2020
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։
Բերկառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Երեկոյան ժամերգության մասնակցեց Ս. Գայանե վանքում: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ․Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, տեղի կատարվեց նախատոնակ, ապա՝ տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:
Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի երգեցողության ներքո Ս. Գայանեի խորանի կանթեղից վառված Քրիստոսին խորհրդանշող մոմով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակում վառեց Տեառնընդառաջի խարույկը՝ կենսատու լույսը փոխանցելով նաև ներկա հավատավոր ժողովրդին:
Այս առիթով Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով:
Տարիներ առաջ Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվելիք Ս. Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1281 դիտում
20:03 13-02-2019
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2770 դիտում
22:55 13-02-2022
Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1246 դիտում
16:02 10-02-2022
Մայր Աթոռում կկատարվի Տեառնընդառաջի նախատոնակը
Այս բաժնից
331 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
532 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
439 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ