211652_close_icon
views-count443292 դիտում article-date 17:59 13-02-2020

Մահվան ելքով վրաերթ Լոռու մարզում. Ստեփանավանում 24-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են. ողբերգական դեպքը արձանագրվել է տեսախցիկով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ, 24-ամյա Ժորա Մալերյանը իր վարած Mercedes մակնիշի 36 NZ 969 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են, իսկ Mercedes-ն էլ բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 47 OX 007 համարանիշի ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գյուրջանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը: Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների ամբողջական տվյալները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածները կանայք են: [b]Քիչ առաջ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզեցին՝ մահացածներն են՝ Լոռի Բերդի բնակիչներ, 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը և 60-ամյա Էմմա Ասուլյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր