211652_close_icon
views-count54563 դիտում article-date 23:30 04-04-2024

Մահվան ելքով վրաերթ․ 35-ամյա վարորդը «Skoda»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է․ Երևանի և Մասիսի ոստիկանները պարզում են՝ ում տարածքում է տեղի ունեցել դեպքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Արարատի մարզ ավտոճանապարհի՝ Նորաբաց գյուղի սկզբնամասի ձախակողմյան հատվածում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 35-ամյա Հայկ Մ․-ն իր վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, ով տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի և Մասիսի բաժինների օպերատիվ խմբերը, ովքեր այս պահին պարզում են թե դեպքը Երևանի, թե Արարատի մարզի տարածքում է  տեղի ունեցել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթը տեղի է ունեցել Մասիսի վարչական տարածքում, սակայն դին Երևանի վարչական տարածքում է։

Երբ պարզվի, թե որ վարչական տարածքում է դեպքը տեղի ունեցել  դրանից հետո տեղեկությունը կփոխանցվի կա՛մ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, կա՛մ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Պարեկային ծառայությունը պարզում է մահացածի ինքնությունը, ով մոտ 50-55 տարեկան կին է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր