1964 դիտում
14:13 13-02-2020
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բեռլին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բեռլին: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/1004803.html]Արմենպրես[/url]»-ի թղթակիցը Բեռլինից, պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը և այլք:
Բեռլինում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումը: Երկու երկրների ղեկավարները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Կառավարության ղեկավարը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամում հանդիպում կունենա ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:
Փետրվարի 14-ին վարչապետ Փաշինյանը կմեկնի Մյունխեն, որտեղ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետի երկկողմ մի շարք հանդիպումներ:
Նմանատիպ նյութեր
1351 դիտում
21:03 16-10-2023
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Ստրասբուրգ
3839 դիտում
17:01 02-02-2019
Bari galust. Մերկելը հայերեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Բեռլին
Այս բաժնից
1348 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
946 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար