ԿԳՄՍ նախարարության «Toyota Camri»-ն փոխանցվեց ԲՏԱ նախարարությանը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված «Toyota Camri» մակնիշի 2013 թվականի արտադրության ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
Նույն որոշմամբ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ամրացված «Nissan Tiida» մակնիշի 2008 թվականի արտադրության ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ այլ գերատեսչությանն ամրացնելու կամ օտարման ներկայացնելու նպատակով:
Նշվում է, որ սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բնականոն գուծունեության ապահովման և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ամրացված ավտոմեքենաների թվի օպտիմալացման և ֆինանսական միջոցների խնայողության պահանջից ելնելով: