211652_close_icon
views-count1794 դիտում article-date 16:38 26-03-2021

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը դիմել է ԲՏԱ նախարարությանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում  անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանն առ այն, որ ազգությամբ ադրբեջանցի Նասիբ Հասանովը դարձել է Հայաստանի ինտերնետ թրաֆիքի 85 տոկոսը մատակարարող ընկերության սեփականատերը։

Նա, մասնավորապես, նշել է. «Վրացական մամուլում տեղեկություններ են հայտվել այն մասին, որ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն» (Caucasus online) ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժինը։

Նշվում է նաև, որ վերջինս նախկինում ձեռք էր բերել ընկերության 49 տոկոս մասնաբաժինը։ Հայտնի է, որ այս վրացական ընկերությունը ապահովում է Հայաստանում ինտերնետ թրաֆիքի 85, Ադրբեջանի 50 և Վրաստանի 55 տոկոսը։

Այս տեղեկությունները հայաստանյան հանրային շրջանակներում առաջացրել են մտահոգություն առ այն, որ ընկերության խոշոր մասնաբաժնի ձեռքբերումը թշնամի պետության ներկայացուցչի կողմից կարող են խնդիրներ առաջացնել ՀՀ համար։

Գրավոր դիմել եմ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության և ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Վրացական մամուլում տեղեկություններ են հայտվել այն մասին, որ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն»...

Posted by Ani Samsonyan-Անի Սամսոնյան on Friday, March 26, 2021

Նմանատիպ նյութեր