211652_close_icon
views-count4917 դիտում article-date 13:43 13-01-2022

«Հեր-Հեր» ՀԷԿ-ի և «Արմենիկում» ընկերության կառավարումը ՊՆ-ից փոխանցվեց ՏԿԵ նախարարությանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ հետագայում օտարելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հեր-Հեր» ՀԷԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել և պետական բաժնեմասի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարին է փոխանցվել ՀՀ կառավարության 2017-ի ապրիլի 13-ի որոշմամբ, հանդիսանում է փոքր հիդրոէլեկտրակայան, որն իր արտադրանքը վաճառում է «ՀԷՑ» ՓԲԸ-ին:

Աշխատողների թիվը՝ 10 հոգի, զբաղեցրած հողատարածքը՝ 1000 ք.մ., որից շենք, շինություններ՝ 351 ք.մ.:

«Արմենիկում» ՓԲԸ-ի պետական բաժնեմասի կառավարումը ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվել է ՀՀ կառավարության 2004-ի ապրիլի 8-ի որոշմամբ: Ընկերությունն իր ենթակառուցվածքներով հանդիսանում է ինֆեկցիոն հիվանդանոց, մինչև 2020թ. իրականացրել է բուժծառայությունների մատուցում պետական պատվերի շրջանակներում: Ներկայումս իրականացնում է լոբարատոր հետազոտություններ մասնավոր պատվերների հիման վրա, ինչպես նաև տարածքների վարձակալությամբ տրամադրում, աշխատողների թիվը՝ 14 հոգի, զբաղեցրած հողատարածքը՝ 0.92 հա, որից շենք, շինություններ՝ 4467.34 ք.մ.:

Նմանատիպ նյութեր