211652_close_icon
views-count1382 դիտում article-date 21:50 01-11-2022

ԲՏԱ նախարարությանը կհատկացվի շուրջ 14,5 մլրդ դրամ. ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են 2023 թ. պետբյուջեի քննարկումները

2023 թ. նախարարությանը կհատկացվի շուրջ 14,5 մլրդ դրամ՝ ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Հատկացվելիք միջոցները կուղղվեն մի շարք ծրագրերի իրականացմանը: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախնական ծրագրերի ու ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ:

Ըստ նախարարի՝ «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի, թվայնացման եւ շուկայի զարգացման» ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 3 մլրդ 659 մլն 6 հազար դրամ:

Ծրագրի նպատակն է բարձր տեխնոլոգիաների ենթակառուցվածքների բարելավումը: Մասնավորապես, կիրականացվեն կադրերի թիրախավորված պատրաստում եւ վերապատրաստում՝ հաշվի առնելով շուկայի կտրուկ զարգացումն ու կադրերի նկատմամբ շուկայի պահանջարկի կտրուկ աճը:

Պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին:

Հեռահաղորդակցության ապահովման ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 2,585.1 մլն դրամ: Նպատակն է ապահովել հեռահաղորդակցության եւ կապի ծառայությունների որակի կանոնակարգումն ու բարելավումը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ռադիոհաճախականային տիրույթի 92 տոկոս մաքրության ապահովում, հեռահաղորդակցության եւ կապի ծառայությունների որակի կանոնակարգում ու բարելավում:

Բուհ-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կպատրաստվեն 2000 մասնագետներ, դրամաշնորհային ծրագրի շրջանակում 30 կազմակերպությունների կտրամադրվեն դրամաշնորհներ, կիրականացվի մեկ աքսելերացիոն ծրագիր՝ 30 շահառու թիմերի եւ 150 մասնակիցների համար, կիրականացվի տաղանդի ձեւավորման եւ գլոբալ տաղանդի ներգրավման համար 1-ական միջոցառում, արտասահմանում կիրականացվեն շուրջ 15 վերապատրաստման միջոցառումներ:

Նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են ոլորտի խնդիրներին:

Նմանատիպ նյութեր