211652_close_icon
views-count2466 դիտում article-date 23:24 11-02-2020

Այսօր Հայաստանի իրավական անվտանգությունը վտանգված է, հանրաքվեի հարցում Փաշինյանը գնում է արկածախնդիր ուղով. Արա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2020/02/11/ara-zohrabyan/3207997?fbclid=IwAR0Ck5NksDKDqRU334ScSgpFzIbp27ONr-9C8B5V7BCX4M7TlOs_HHH1LA8]Tert.am[/url]-ը գրում է. Սահմանադրության մեկնաբանման վերջնական իրավունքը պատկանում է Սահմանադրական դատարանին, և Մայր օրենքով՝ խորհրդարանը պետք է իր որոշումն ուղարկեր ՍԴ-ի եզրակացությունն ստանալու, ինչը չի արել, թեև իրավունք չուներ: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: «Նշանակված հանրաքվեի գործընթացն ի սկզբանե հակասահմանադրական է: Իշխանությունը փորձում է ըստ իր պատկերացումների փոխել բոլոր համակարգերը, բայց հին համակարգի շատ մասեր՝ իրենց պաշտոնատար անձանցով հանդերձ, շարունակում են պաշտոնավարել: Իշխանությունը, ի վերջո, կարող էր ամբողջապես նոր Սահմանադրություն ընդունել, ոչ թե փոփոխել այն, և այդ դեպքում ՍԴ-ի եզրակացության կարիքը չէր լինի»,- ասել է Արա Զոհրաբյանը: Ըստ նրա՝ կառավարությունն ամեն կերպ մտածում է ՍԴ-ն շրջանցելու տարբերակների մասին, բայց այս հարցն ի սկզբանե իշխանության օրակարգում չի եղել և առաջ է եկել բավական ուշ. «Նույնիսկ եթե հանրաքվեի արդյունքները չբողոքարկվեն, հաջորդ իշխանությունը կարող է նույն կերպ վարվել՝ քրեորեն հետապնդելով այս գործընթացը նախաձեռնողներին: Շուտով հեղափոխության երկու տարին է լրանում, բայց այս զարգացումներում փնտրում են սևերի, դավադիրների և հակահեղափոխականների»: Փաստաբանների պալատի նախագահի կարծիքով՝ ընտրված ճանապարհը վնաս է հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա նպատակին հասնելու համար ամենաբարդ ու արկածախնդիր ուղով է գնում. «Իշխանությունների ընդդիմախոսների բոլոր փաստարկները պետք է պատշաճ ուշադրության արժանանային: Եթե, օրինակ, Ստամբուլյան կոնվենցիան է, հանրաքվեի չենք դնում, քանի որ ժողովուրդը լավ չի պատկերացնում՝ դա ինչ է, բայց ՍԴ-ի հարցն արժանի է հանրաքվեի՞: Երկակի ստանդարտները պետք է բացառվեն»: Արա Զոհրաբյանի պնդմամբ՝ առաջիկա հանրաքվեն ռումբ է իշխանության ոտքերի տակ և կարող է օգտագործվել հենց նրա դեմ: Փաստաբանների պալատի նախագահի կարծիքով՝ եթե նախկինում փաստաբանների ու դատական իշխանության նկատմամբ ճնշումներն ու ոտնձգությունները ծածուկ էին, այսօր դրանք բացահայտ ու հրապարակային են: «Այսօրվա իշխանությունները Փաստաբանների պալատի նկատմամբ չունեն բարյացակամ վերաբերմունք: Փաստաբանական ոլորտի օրենսդրությունը մինչ այսօր որոշ պատգամավորների քմահաճույքների պատճառով չի ընդունվում»,- ասել է Զոհրաբյանը՝ հավելելով. «Այս մթնոլորտի պատասխանատուն պետությունն է, իշխանությունն է պարտավոր պայմաններ ստեղծել փաստաբաններիս բնականոն գործունեության համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր