Ըմբշամարտի ԵԱ. Գևորգ Ղարիբյանը նույնպես դուրս եկավ եզրափակիչ
Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում ունենք եզրափակչի առաջին մասնակցին:
60 կգ քաշային կարգում փառահեղ էր Գևորգ Ղարիբյանը: Կիսաեզրափակչում Գևորգը 8-0 հաշվով չնկատեց Հելարի Մաեգիսալուին ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ իրեն սպասում է թուրք Քերեմ Քամալը: Եզրափակիչը կկայանա վաղը, հայտնում է Armsport.am-ը:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Ղարիբյանը 8-0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Բազարովի նկատմամբ: