ԵԱ. Կարեն Ասլանյանը դուրս եկավ կիսեզրափակիչ
Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում շարունակում է փայլել 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը:
Ասլանյանը 1/8 եզրափակչում 1 րոպեում 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Շոտաձեի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում հաղթանակը պակաս փառահեղ չէր՝ 10-1: Առաջին խաղափուլից հետո հաշիվը 2-1 էր՝ հօգուտ Ասլանյանի, իսկ երկրորդում Ասլանյանը գնաց գրոհի ու մի քանի գլորումով ժամանակից շուտ ավարտեց գոտեմարտը:
Եզրափակիչ դուրս գալու համար Ասլանյանը կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Նազիր Աբդուլաևի հետ: Գոտեմարտը կմեկնարկի երեկոյան: