211652_close_icon
views-count82659 դիտում article-date 19:48 10-02-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ինքնաշեն փայտե կաթսայի պայթյունի հետեւանքով բնակարանում փլուզում է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13։37-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Թումանյան փողոցի 4-րդ թաղամասի թիվ 16 տանը փայտե կաթսա է պայթել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ Ալեք Ազրոյանին պատկանող մոտ տանը 170ք. մակերեսով ինքնաշեն փայտե կաթսա է պայթել, ինչի հետևանքով փլուզվել է երկհարկանի տան 1-ին հարկը` նկուղային, խոհանոցի արտաքին պատից մոտ 10մ, վնասվել է տան 2 միջնապատ, հյուրասենյակի առաստաղից մոտ 6 ք.մ, պատշգամբի վանդակապատի երկաթյա կառուցատարերը մոտ 3մ։ Զոհեր և վիրավորներ չկան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր