211652_close_icon
views-count2323 դիտում article-date 12:14 10-02-2020

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը

ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: «[url=https://armenpress.am/arm/news/1004263.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Հանձնաժողովի նիստում այն ներկայացրեց խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Հանրային ծառայությունների մասին օրենքում փոփոխությունը վերաբերում է 15 հազար բնակիչ ունեցող համայնքների համայնքապետերի և նրանց տեղակալների հայտարարագրման առաջարկին: Փոփոխությամբ առաջարկում ենք ընդգրկել բոլոր համայնքապետերին և նրանց տեղակալներին, առանց բնակիչների քանակի սահմանափակման։ Հետևաբար, բոլոր համայնքների համայնքապետերն ու համայնքի ղեկավարի տեղակալները կդառնան հայտարարագիր ներկայացնող անձ»,- ասաց Թանդիլյանը: Պատգամավորը նշեց, որ առաջին ընթերցմամբ օրենքի ընդունումից հետո իրենք փոփոխել են հայտարարագիրը ներկայացնելու ժամկետները: Հանձնաժողովի նիստում որոշվեց հետաձգել նախագծի քվեարկությունը և լրամշակել այն: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է նոյեմբերի 13-ի Ազգային ժողովի նիստում:

Նմանատիպ նյութեր