37494 դիտում
23:28 09-02-2020
Վահագն Դիլբարյան. Գիտե՞ք, թե որ երկիրն է բնակչության 1000 շնչով ամենաշատ մեքենա արտադրողը
Վահագն Դիլբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գիտե՞ք, թե որ երկիրն է բնակչության 1000 շնչով ամենաշատ մեքենա արտադրողը:
Ոչ, դժվար էլ իմանաք, քանի որ ինձ համար նույնպես շոկային էր։ Ոչ Ճապոնիան, ոչ Գերմանիան, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ առավել ևս Ֆրանսիան։ Եվրոպայում մի փոքրի երկիր կա՝ Սլովակիան, որը նախկին Չեխոսլովակիայի մի մասն է կազմում։ Այս երկիրը հայտնի է նրանով, որ չկան միլիոնանոց քաղաքներ և երկրի մայրաքաղաքն աշխարհի միակ դեպքն է, որը սահմանակից է միանգամից 2 այլ պետությունների՝ Ավստրիային ու Հունգարիային։ (Գիտեմ, որ մարդիկ են լինելու, մտնելու են Google, որ ստուգեն: Ի դեպ այս երկիրը XIII–XVII դարերի ամրոցների առկայության թվով երրորդն է աշխարհում։ Ինչևէ, գանք մեր թեմային։
Սլովակիան տարեկան արտադրում է ավելի քան 1 մլն մեքենա, որն ապահովում են 3 խոշոր արտադրողներ՝ Peugeot Citroen 315 հազ, մեքենա, KIA 340 հազ․ մեքենա և Volkswagen ՝ 390 հազ․ մեքենա։ Jaguar Land Rover-ի գործարանի բացվելուց հետո Սլովակիան 2020 թվականին կարտադրի մոտ 1,3 մլն մեքենա։ Եվ այս ցուցանիշով երկիրն աշխարհում առաջինն է․ 1000 մարդու թվով արտադրում է ավելի քան 200 մեքենա այն դեպքում, երբ Ճապոնիայի ցուցանիշը կազմում է 77 մեքենա, 65 էլ Գերմանիան։
Հետաքրքիր է, չունենալով սեփական ավտոարտադրող, երկիրը ռեկորդներ է սահմանում աշխարհում։ Ինչպե՞ս է հաջողվել Սլովակիայի կառավարության հասնել նման արդյունքների։ 2001 թվականին Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը ստեղծում է SARIO-ն՝ Սլովակիայի ներդրումների ու առևտրի զարգացման գործակալություն։
Երբ 2002 թվականին Peugeot Citroen-ը պլանավորում էր գործարան կառուցել, Լեհաստանն ու Սլովակիան պայքարում էին տեղի համար։ Սկզբում պլանավորում էին Լեհաստանում կառուցել, սակայն Սլովակիայի կառավարության ակտիվությունը և 160 մլն դոլարի գրանտը ֆրանսիացիներին գրավում է դեպի Սլովակիայի կողմը։
KIA-ի դեպքում կորեացիները պլանավորում էին այցելել Չեխիա, կամ Հունգարիա, սակայն Սլովակիայի էկոնոմիկայի նախարարն անձամբ այցելում է Սեուլ, հանդիպում KIA-ի դեկավարությանն ու կառավարության կողմից հոյակապ պայմաններ առաջարկում։ Եվրոմիության կանոնակարգում կա պայման, որ պետությունը կարող է օգնել ներդրողին մինչև ներդրման 15%-ի չափ գումարով, դրանից ավել էլ հնարավոր չէ։ Չեխիան էլ, Հունգարիան էլ, Սլովակիան էլ հասնում են այդ սահմանաչափին ու սկսվում է լրացուցիչ առաջարկներ։ Մեկն առաջարկում է Երկաթգիծ կառուցել, մյուսը՝ անվճար հիվանդանոց աշխատակիցների համար, մեկ այլ պետություն էլ խոստանում է օդանավակայանը տրամադրել, աշխատակիցների երեխաներին անվճար անգլերենի ուղարկել, մի խոսքով ամեն ինչ։ Ամենագրավիչը KIA-ի համար Սլովակիայի առաջարկն էր։
Նման խոշոր արտադրողների հետ մեկտեղ բացվում են նրանց մատակարարման համար նոր ընկերություններ, որոնք էլ ստեղծում են նոր աշխատատեղեր։ Ներկա պահին երկրում աշխատում են մոտ 350 մատակարարներ, որոնց սպասարկում են այս 3 ընկերություններին։
Այսօր Սլովակիայի մեքենաների արտահանումը կազմում է մոտավորապես 23 մլրդ դոլար և լուրջ ներդրում է երկրի տնտեսության զարգացման մեջ: Սիրում եմ գործ անող մարդկանց։
Նմանատիպ նյութեր
1846 դիտում
14:21 03-03-2016
ԱԺ 8-րդ նստաշրջանում ամենաշատ «կողմ» է քվեարկել ՀՀԿ-ն, ամենաշատ դեմ` «Ժառանգությունը», ամենաշատ ձեռնպահ` ՀՅԴ-ն
3509 դիտում
23:10 27-07-2020
Գիտե՞ք հեշտ է երկիրն անօգուտ ու անտրամաբանական արտակարգ դրության մեջ պահելը․ Աննա Մկրտչյան
1018 դիտում
20:52 15-01-2024
Իսպանիան 2023-ին Թուրքիայից ամենաշատ արտահանում իրականացրած 8-րդ երկիրն է
Այս բաժնից
883 դիտում
18:21 23-11-2024
Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան
640 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար