23983 դիտում
19:58 08-02-2020
Ուժեղ բքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռ-սրբավայրի վնասված տանիքը առաջիկայում կվերանորոգվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[url=https://shamshyan.com/hy/article/2020/02/06/1146797/]SHAMSHYAN.com[/url]-ը փետրվարի 6-ին [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/06/1146797/]ֆոտոռեպորտաժ[/url] էր հրապարակել, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռը ամբողջովին վնասվել է:
Այսօր՝ փետրվարի 6-ին [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/06/1146797/]SHAMSHYAN.com[/url]-ը էլեկտրոնային նամակ է ստացել էլեկտրոնային նամակ է ստացել Գուգարաց թեմից, որում նշված է.
«Փետրվարի 5-ի լուսադեմին քամուց պոկված ու վթարված Սուրբ Հովհաննես մատուռ-սրբավայրի տանիքի վերականգնման աշխատանքները կսկսվեն մոտ ապագային, երբ թույլատու կլինեն եղանակային պայմանները: Նկատի ունենալով ուխտավորների անդադար հոսքը դեպի նշանավոր սրբատեղի՝ Գուգարաց թեմը հանձն է առել կատարել սրբավայրի ծածկի հիմնանորոգությունը:
Այս կապակցությամբ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտնել է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մշակույթի նախարարության ճարտարապետների և կոնստրուկտորների ցուցումով պիտի գտնենք հիմնական լուծումներ ու վերակառուցենք սրբավայրի տանիքը: Այս անգամ վերանորոգումը կլինի ամբողջական և հիմնավոր»:
Առ ի տեղեկություն, անցյալում ևս մի քանի անգամ քամուց տանիքը վնասվել է, վառվող մոմերի բռնկումից էլ մի քանի անգամ այն հրդհվել է, այրվել են նաև սրբապատկերները:
Սրբազան մատուռը մշտապես վերականգնվել է բարեպաշտ անհատների օժանդակությամբ ու նախաձեռնությամբ, սակայն, ցավոք, առանց մասնագիտական միջամտության և ուղղորդման:
Սրբավայրի անհրաժեշտ այս վերանորոգման համար Սեպուհ Սրբազանի լոսանջելոսաբնակ մտերիմներն ու բարեկամները արդեն պատրաստակամություն են հայտնել իրենց նյութական աջակցությունը ցուցաբերելու»:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/06/1146797/]հայտնել[/url] էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/06/1146797/]SHAMSHYAN.com[/url]-ը, փետրվարի 6-ին, մի խումբ քաղաքացիներ այցելել են Լոռու մարզում գտնվող Հարթագյուղ, որտեղ Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը հայտնաբերել են ամբողջովին վնասված:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասել էին. «Սա ոչ թե միտումնավոր է արվել, այլ, հավանաբար, մի քանի օր առաջ ուժեղ ձնաբքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է»:
Մատուռի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր: Բարեբախտաբար, միայն 2 խաչքար է վնասվել, սակայն մատուռի տանիքն ամբողջովին մնացել է բաց:
Լուսանկարները՝ Հարթեն Գալստյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
5344 դիտում
23:11 31-10-2018
Սպիտակի «Սուրբ Հովհաննես» սրբավայրի տարածքում քաղաքացիներ են մոլորվել
25562 դիտում
11:33 02-12-2019
Քաղաքացիները մոլորվել են Սպիտակի Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում