5401 դիտում
23:11 31-10-2018
Սպիտակի «Սուրբ Հովհաննես» սրբավայրի տարածքում քաղաքացիներ են մոլորվել
Հոկտեմբերի 31-ին, ժամը 19:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ «Սուրբ Հովհաննես» սրբավայրից վերադարձի ճանապարհին, մթության պատճառով քաղաքացիները մոլորվել են և չեն կարողանում գտնել ավտոմեքենայի կայանման վայրը: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մեծ Պարնի գյուղ տանող սարալանջին նկատել են քաղաքացիներ՝ 36-ամյա Ա. Մ.-ին, 27-ամյա Լ. Կ.-ին, 45-ամյա Վ. Մ.-ին, 34-ամյա Ս. Վ.-ին և ուղեկցել մինչև փրկարարական ավտոմեքենա:
Ժամը 21:02-ի սահմաններում Ծաղկաբեր համայնքի դաշտամիջյան տարածքում փրկարարները հայտնաբերել են «Infiniti FX35» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 45-ամյա Վ. Մ.):
Նմանատիպ նյութեր
25616 դիտում
11:33 02-12-2019
Քաղաքացիները մոլորվել են Սպիտակի Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում
24061 դիտում
19:58 08-02-2020
Ուժեղ բքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռ-սրբավայրի վնասված տանիքը առաջիկայում կվերանորոգվի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
922 դիտում
10:39 08-01-2025
Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ․ Ավետիք Չալաբյան
982 դիտում
10:06 08-01-2025
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը