Արմավիրի մարզի երեք համայնքներում ՏԻՄ ընտրությունները չեղարկվել են. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 15-ին Արմավիրի մարզի երեք համայնքներում՝ Արշալույսում, Արագածում և Շահումյանում նշանակված ՏԻՄ ընտրությունները չեն կայանալու։ Ընտրությունների վերաբերյալ տեղեկատվությունը ԿԸՀ կայքից հանվել է: Մարտի 15-ին ընտրություններ կկայանան միայն 4 համայնքում։
Պարզվում է՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ուժը կորցրած է ճանաչել 2019թ. դեկտեմբերի 24-ին կայացված իր որոշումը, որով մարզի նշված երեք համայնքներում համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ էին նշանակվել։
Համբարձում Մաթևոսյանն ասաց, որ որոշումը չեղարկվել է այն պատճառով, որ իրավական առումով հնարավոր չէր նույն համայնքներում երկու ընտրություն կազմակերպել։
Բանն այն է, որ հունիսին այդ համայնքներում նախատեսված է միավորման գործընթաց, համայնքների միավորման ընտրությունները նախատեսված են հունիսի 15-ին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]