211652_close_icon
views-count5082 դիտում article-date 09:37 12-10-2018

Հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրությունները կանցնեն առանց ՀՀԿ-ի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Այս ՏԻՄ ընտրություններն առանձնանում են նրանով, որ ՀՀԿ-ական թեկնածու գրեթե չկա։ Բացառություն է Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքը, որտեղ ինքնաառաջադրվել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Դավիթ Կարապետյանը։ Մնացած համայնքներում առաջադրված թեկնածուների հիմնական մասը անկուսակցական են, այնուհետև գերակշռում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։ Երկու համայնքում առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական են։ Երկու համայնքում էլ՝ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն և Շիրակի մարզի Հովտաշեն համայնքներում ՀՅԴ-ն է թեկնածու առաջադրել։ Մեկ թեկնածու էլ՝ Սերգեյ Սարգսյանը, Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։ Ուշագրավ է, որ առաջադրված անկուսակցական թեկնածուների մեծ մասը նույն համայնքի ղեկավարներն են, ովքեր նախկին բոլոր ՏԻՄ ընտրություններին առաջադրվում էին ՀՀԿ-ից։ Ամենամրցակցային ընտրություններն են թերևս սպասվում Էջմիածին քաղաքում, որտեղ առաջադրվել է 14 թեկնածու։ Նրանցից երկուսը հետ են վերցրել փաստաթղթերը։ Թեկնածուներից տասը անկուսակցական են։ Մեկը՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ՔՊ-ից է, իսկ Սերգեյ Սարգսյանը՝ ԼՀԿ-ից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր