«Ման Սիթին» հետևում է «Բարսելոնայում» ստեղծված իրավիճակին
«Ման Սիթին» հետևում է «Բարսելոնայում» Լիոնել Մեսիի շուրջ ստեղծված իրավիճակին: Անգլիական ակումբում վստահ են, որ եթե 32-ամյա արգենտինացին որոշի հեռանալ «Բարսայից», ապա նրա համար գերակա կլինի «Սիթիի» տարբերակը:
Մեսիի պայմանագրում կա կետ, որը նրան թույլ է տալիս մրցաշրջանի վերջում անվճար լքել «Բարսան»: Անգլիացիները Մեսիին ձեռք բերելու տարբերակը քիչ հավանական են համարում, սակայն կփորձեն նրա տրանսֆերն իրականացնել 2021 թվականին, եթե Մեսին որոշի հեռանալ:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի գլխավորությամբ Մեսին «Բարսելոնայի» կազմում երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ նվաճել Չեմպիոնների լիգան:
Ավելի վաղ Մեսին [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/05/1146686/]կոնֆլիկտ[/url] ունեցավ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ, երբ վերջինս աղմկահարույց հայտարարություններ էր արել կատալոնացիների նախկին գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեի վերաբերյալ: