211652_close_icon
views-count1682 դիտում article-date 09:13 06-02-2020

ԲՀԿ-ն դեռ չի որոշել՝ ինչպես է քվեարկելու սահմանադրական փոփոխությունների նախագծին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ԱԺ խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչպես է քվեարկելու «Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ: ԲՀԿ-ական պատգամավորները չգիտեն նաև, թե իրենք արդյոք դիմելո՞ւ են ՍԴ՝ օրենքի սահմանադրականության հարցը որոշելու համար: «Դա կորոշվի հաջորդ շաբաթ, երբ խմբակցությունը այս հարցով քննարկում կկազմակերպի»,- ասաց մեր աղբյուրը: Իրականում ԲՀԿ որոշումները կայացնում է Գագիկ Ծառուկյանը, իսկ թե ինչ սկզբունքով՝ չգիտի ոչ ոք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր