1440 դիտում
13:08 14-11-2018
ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու հաջորդ տարվա բյուջեի նախագծին
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը չի խոչընդոտի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ընդունմանը: Խմբակցության պատգամավորները կողմ կքվեարկեն նախագծին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը խմբակցության տեսակետը հայտնեց դրա ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Կարծում եմ, որ այս ԱԺ-ն չի խոչընդոտի այս բյուջեի նախագծի ընդունմանը: Երբեք կառավարության որևէ գործունեություն չի խոչընդոտվել այս խորհրդարանում: Այս տրամաբանությունը պետք է հիմա ևս գործի: Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու` հենց այն հանգամանքից ելնելով, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել հետագա ընթացքի համար»,-ասաց Ռուստամյանը:
Նա նախագծին կողմ քվեարկելու համար կարևոր պատճառ համարեց նաև այն, որ բազային կենսաթոշակը ավելացվում է 10 000 դրամով: Նա նշեց, որ պետք է հստակ ձևակերպվի, թե որ դեպքում է մարդը համարվում աղքատ: Ռուստամյանը նկատեց` այդ առումով ապագա իշխանությունները մեծ անելիք ունեն, աղքատությունը պետք է վերացվի:
«Սա փոխանցիկ բյուջե է, որ պետք է փոխանցենք հաջորդ կառավարությանը: Այն խորհդարանը, որը հաստատում է, այն վերահսկելու հնարավորություն չի ունենալու»,-նշեց Ռուստամյանը:
Խմբակցության ղեկավարը հույս հայտնեց, որ նոր խորհրդարանը կվերահսկի բյուջեի իրականացնումը, նոր կառավարությունը կիրականացնի դրա հիմնական բաղադրիչները:
Նմանատիպ նյութեր
1847 դիտում
16:22 14-11-2018
ՀՀԿ-ն չի խոչընդոտի կառավարության աշխատանքին և կողմ կքվեարկի հաջորդ տարվա բյուջեի նախագծին
1788 դիտում
10:32 10-12-2015
Լյուդմիլա Սարգսյանը միակ ընդդիմադիր պատգամավորն է, որ «կողմ» է քվեարկել 2016 թվականի բյուջեի նախագծին. «Առավոտ»
1117 դիտում
12:32 14-11-2018
ՀՅԴ պատգամավորը հաջորդ տարվա բյուջեի նախագծում կարևորում է աշխատանքի խրախուսման ուղղությունը
Այս բաժնից
907 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
790 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը