211652_close_icon
views-count3268 դիտում article-date 09:27 05-02-2020

ՌԴ-ում հանձնարարվել է կանխատեսել ՀՀ-ում ներքաղաքական զարգացումների սցենարները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կետրոններում հանձնարարություն է իջեցվել առավել հանգամանալից հետևել հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին և կանխատեսել ՀՀ-ում առաջիկա 2-3 ամսվա հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները, ինչպես նաև այդ սցենարներին համապատասխան հնարավոր ներքաղաքական զարգացումներն ու վերադասավորումները: Ռուսական շրջանակները փորձում են հստակ գնահատել ՀՀ արտաքին ու ներքին վեկտորների իրական հասցեատերերին և, ըստ այդմ, համապատասխան վերլուծություններ և եզրակացություններ անել: Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնարարություն է իջեցվել նաև ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ զարգացումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես Արցախում սպասվող ընտրություններն ու Իրանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացների ռիսկերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր