211652_close_icon
views-count13155 դիտում article-date 15:52 19-01-2016

Արթուր Բաղդասարյանի բացառիկ անդրադարձը որդու ամուսնության և ներքաղաքական առաջիկա զարգացումների վերաբերյալ. hartak.am

HARTAK.am-ի բացառիկ [url=http://hartak.am/arm/n-53073]հարցազրույցը [/url]«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ [b]1.Պարոն Բաղդասարյան, տարին նոր է սկսվել, և կարող ենք ասել, որ 2016 թվականը նախապատրաստական և, ինչ-որ առումով, նաև նախընտրական տարի է լինելու: Ինչպիսի ՞ն են Ձեր ակնկալիքները 2016 թվականից: [/b] -Իսկապես, 2016 թվականը քաղաքական առումով բավականին կարևոր ու հետաքրքիր տարի է բոլոր քաղաքական ուժերի համար: 2017 թվականը սարերի ետևում չէ, և, բնականաբար, ներքաղաքական գրեթե բոլոր գործընթացները միտված են լինելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություննների նախապատրաստմանը, որի մասին ես նախկինում խոսել եմ: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ ողջ գործընթացները տեղի են ունենալու՝ հաշվի առնելով արդեն նոր սահմանադրությունը, դրանով պայմանավորված քաղաքական նոր իրողությունները և խաղի նոր կանոնները: Կարծում եմ, որ այս առումով բացառված չէ, որ մենք 2016 թվականին ականատես լինենք նաև քաղաքական նոր հետաքրքիր զարգացումների և վերադասավորումների: [b]2. Ի դեպ, քաղաքական վերադասավորումների մասին: Վերջին օրերին մամուլում բավականին շատ է խոսվում ՀՀԿ, ԲՀԿ և ՀՅԴ նոր կոալիցիայի մասին: Ձեր կարծիքը նման հեռանկարին: [/b] -Քաղաքական կոալիցիաների վերաբերյալ բազմիցս արտահայտել եմ իմ կարծիքը ու գտնում եմ, որ կոալիցիաների ձևավորումը բնականոն քաղաքական գործընթաց է: Բայց միևունույն ժամանակ կարծում եմ, որ կոալիցիաները պետք է ինքնանպատակ չլինեն: Մենք կողմ ենք իրական կոալիցիաներին, որտեղ բոլոր ներգրավված քաղաքական ուժերը կունենան իրական ազդեցություն քաղաքական գործընթացների և որոշումների կայացման վրա: Ինչ վերաբերում է Հանրապետական, Բարգավաճ և Դաշնակցություն կուսակցությունների՝ հնարավոր կոալիցիա կազմելու մասին լուրերին, ապա ես դա նորմալ ու բնական եմ համարում, ավելին՝ գրեթե երկու տարի է մենք ականատես ենք լինում այդ 3 կուսակցությունների քաղաքական համագործակցությանը, ընդ որում՝ ոչ միայն սահմանադրական փոփոխությունների շրջանակներում: [b]3.Պարոն Բաղդասարյան, առաջիկա ներքաղաքական զարգացումների կարևոր ինդիկատոր է լինելու նոր ընտրական օրենսգրքի քննարկումը: Ինչպիսի ՞ն է Ձեր վերաբերմունքը: Մասնակցելո՞ւ եք այդ քննարկումներին: [/b] -Կարծում եմ, որ քաղաքական ցանկացած կարևոր իրադարձության և գործընթացի վերաբերյալ կրավորական կեցվածքը ճիշտ մոտեցում չէ, առավել ևս, երբ խոսքը նոր ընտրական օրենսգրքի մասին է, ինչը հիմնարար քաղաքական նշանակության փաստաթուղթ է: Մենք, անկասկած, մասնակցելու ենք այդ քննարկումներին, ներկայացնելու ենք մեր առաջարկները, պաշտպանելու ենք մեր տեսակետը և այդ առաջարկների ընդունումից էլ կախված կլինի նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ մեր հետագա դիրքորոշումը: Ի դեպ, սահամանդրական փոփոխությունների նոր նախագծի շուրջ քննարկումներին մենք նույնպես մասնակցեցինք` ներկայացնելով մեր առաջարկները, որոնք, ճիշտ է, ամբողջությամբ չընդունվեցին, բայց գոնե ընդունված կետերը անհամեմատ բարելավեցին առաջարկվող նախագիծը: Մենք գործելու ենք նույն սկզբունքով: [b]4. Պարոն Բաղդասարյան, անցնող տարում նախաձեռնեցիք «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը: Ի՞նչ զարգացումներ սպասել այս՝ 2016 թվականին: [/b] -Իսկապես, 2015 թվականը կարևոր տարի էր մեզ համար, քանի որ նախաձեռնեցինք ու հիմնեցինք «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, և այս պահին կարող եմ ասել՝ հաջողված, քանի որ ավելի քան 150 հասարակական-քաղաքական կազմակերպությունների արձագանքն այս նախաձեռնությանը դրա լավագույն ցուցանիշն է: 2016 թվականն այս առումով մեզ համար լինելու է հաջողությունները զարգացնելու տարի: Առաջիկայում լինելու է համագումարը, և «Հայկական վերածնունդ» միավորումը կունենա իր հստակ իրավակազմակերչպական ձևը, և այն կտարածվի ոչ միայն Հայաստանի մարզերում, այլև սփյուռքի շատ համայնքներում: Մեր ամբողջ թիմին 2016 թվականին սպասվում է բավականին լարված և նպատակային քաղաքական աշխատանքը, որին մենք պատրաստ ենք և որը, անկասկած, պետք է հաջողությամբ իրականացնենք, քանի որ անցնող տարվա քաղաքական հաջողությունները նման լավատեսության հիմք են տալիս: [b]5. Վերջերս մամուլում և համացանցում տարածվեց Ձեր որդու՝ Դուբայում տեղի ունեցած հարսանեկան միջոցառման մասին լուրերը, շքեղ փարթիների մասին հիշատակումներով: [/b] -Այո, ես ծանոթ եմ այդ հրապարակումներին և շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց բարեմաղթանքները նույն համացանցի միջոցով փոխանցեցին երիտասարդ զույգին և մեր ընտանիքին: Հրապարակված տեղեկատվությունը, սակայն, ինձ համար նույնիսկ հասկանալի սենսիացիոն երագներ էր պարնունակում, պայմանավորված իմ անձի նկտատմամբ առկա հանրային հետաքրքրությամբ: Արաբական Էմիրություններում որևէ միջոցառում կազմակերպելը ինչ-որ սենսիացիոն մի դրսևորում չէ, առավել ևս, որ շաբաթական առնվազն 6-7 չվերթ կա Երևանից դեպի Էմիրություներ և Հայաստանի հազարավոր քաղաքացիներ իրենց հանգիստն են անցկացնում այնտեղ: Այնտեղ կազմակերպած մեր միջոցառումը հարսանիք համարել ճիշտ չէ, թեկուզ և այն պատճառով, որ յուրաքանչյուր հարսանիքի բաղկացուցիչ մասը ԶԱԳՍ-ի և եկեղեցական պսկադրությունն է: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://hartak.am/arm/n-53073]կայքում[/url]:

Նմանատիպ նյութեր