«Մանչեսթեր Սիթիի» խաղացողները դժգոհել են Գվարդիոլայից
«Մանչեսթեր Սիթիի» խաղացողները դժգոհ են այս մրցաշրջանում թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքից:
«Տոտենհեմից» կրած պարտությունից (0:2) հետո մանկունյանցիների առաջատարները Գվարդիոլային մեղադրել են կազմի անընդհատ փոփոխելու մեջ, երբ մարզիչը նրանց խնդրել է կարծիք հայտնել, թե ինչպես կրճատել «Լիվերպուլից» 22 միավորի տարբերությունը:
Այս մրցաշրջանում «Ման Սիթին» ոչ մի անգամ նույն կազմով չի խաղացել երկու հանդիպում անընդմեջ, իրավիճակը հատկապես վատթարացավ, երբ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան հեռացավ «Արսենալ»:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում «Սիթիի» հանդերձարանում սուր քննարկում էր եղել «Նյուքասլից» կրած պարտությունից հետո, որից հետո մանկունյանցիները 14 հանդիպում անցկացրեցին առանց պարտության: