233836 դիտում
14:54 04-02-2020
Արտակարգ իրավիճակ Գեղարքունիքի մարզում. ճանապարհի մերկասառույցի պատճառով 40-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել. մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի ու ձնաբքի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սևանի գաի պոստից» մինչև Սևանի թերակղզի տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածում 4 տասնյակից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։
Օպերատիվորեն ժամանել են միայն ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար ՜Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Վթարի վայրում վարորդները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Նախորդ տարիների նման նույն բարձիթողի վիճակն է տիրում։ Տեղի ճանշինը միայն վթարից կես ժամ հետո բարեհաճեց աշխատանքներ կատարի ճանապարհը մերկասառույցից ու ձնից մաքրելու ուղղությամբ; Եթե ժամանակին անեին, ամեն ինչ էս վիճակին չէր հասնի։ Մենակ ճանապարհային ոստիկաններն են, որ մեզ հետ հավասար՝ էս բքին կանգնած գործողություններ են անում։ Էլի գոհ ենք, որ ԱՊՊԱ-ները օպերատիվ եկել են։ Չգիտենք՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով էս ավտոմեքենաների ջարդից հետո ճանշինները խելքները գլուխները կհավաքե՞ն, թե՞ էլի ջայլամի նման կեցվածք կընդունեն»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհային ոստիկանությունը պարզում է՝ արդյո՞ք վթարների հետևանքով տուժածներ կան։
Օպերատիվ են գործել նաև «Ինգո Արմենիա» և «Ռեսո» ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+