Արման Բաբաջանյանը հրավիրվել է ԱԱԾ բացատրություն տալու
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություն տալու:
Այս մասին «Ֆեսյբուք»-ի իր էջում գրել է Բաբաջանյանը:
«Մոտ չորս ամիս առաջ մի «լրատվամիջոցի» կողմից իմ մասին հրապարակված դարակազմիկ տեղեկությունները ստուգելու պահանջով դիմել էի Գլխավոր դատախազություն: Երեկ իմացա, որ դիմումն ուղարկվել է ԱԱԾ: Այսօր կանչել են բացատրություն տալու»,- գրել է նա:
Ավելի ուշ, նա գրել է, որ ԱԱԾ-ից դուրս է եկել և գնում է աշխատանքի: