5589 դիտում
22:55 05-11-2019
Վազգեն Մանուկյանի կնոջը հրավիրել են ոստիկանություն՝ բացատրություն տալու ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերաբերյալ արված գրառման համար
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կինը՝ Վարդուհի Իշխանյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ, մասնավորապես նշում է, որ այսօր՝ նոյեմբերի 5-ին իրեն մոտեցել է ոստիկանության աշխատակիցն ու հրավիրել օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում արած գրառման համար:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այսօր՝ նոյեմբերի հինգին ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ, որպես Ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն բացատրություն տալու իմ ս․թ․ հոկտեմբերի 30 –ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։
Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ ոք չունի)։
Թվաց, թե հարցը սպառված է, բայց՝ ոչ։ Երեկոյան, մոտավորապես ժ․19.10 -ին, մեր բնակարանի շեմին նկատեցի երկու անծանոթների։ Հարցին, թե ովքեր են, պատասխանեցին՝ 6-րդ վարչությունից և շուրջ 15 րոպե պահանջում էին դուռը բացել և ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր։ Եվս մեկ անգամ մերժեցի, բացատրելով մեր «փառապանծ» իրավապահ մարմինների աշխատողներին, որ բացատրություն տալ կամ չտալը իմ իրավունքն է և որ իրենք իրավունք չունեն ինձնից ստիպողաբար բացատրություն կորզել։
Կարծում եմ, ոստիկանները քաջատեղյակ են օրենսդրական կարգավորումներին, ու նման պարագայում այս ամենը ես համարում եմ ոչ միայն «իրավական» ապօրինություններ, այլև սպառնալիքներ իմ և իմ ընտանիքի նկատմամբ»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում դատախազությանը կոչ է արել պարզել ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆինանսական աղբյուրները:
Նմանատիպ նյութեր
4035 դիտում
18:44 15-09-2019
ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ Արման Բաբաջանյանի գրառման վերաբերյալ
4397 դիտում
16:07 05-12-2018
Արփինե Հովհաննիսյանը հրավիրվել է ոստիկանություն՝ իր դիմումի վերաբերյալ բացատրություն տալու. Tert.am
3766 դիտում
13:10 04-02-2020
Արման Բաբաջանյանը հրավիրվել է ԱԱԾ բացատրություն տալու
Այս բաժնից
607 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
493 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
724 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am