Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը չեղարկվել է անհայտ պատճառով
Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը, որը պետք է իրականացվեր «Պուլկովո» օդանավակայանից, չեղարկվել է: Ըստ օդանավակայանի կայքում նշված ժամանակացույցի՝ ինքնաթիռը պետք է օդ բարձրանար փետրվարի 3-ի գիշերը՝ 03:05-ին:
Չվացուցակի տվյալների համաձայն՝ «Պուլկովո»-ից «Զվարթնոց» թռիչքն իրականացվելու էր Pegas Fly ավիաընկերության E190 օդանավով: Չվերթի չեղարկման պատճառները չեն նշվում, գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/02/03/flight-canceled/3201413]Tert.am[/url]-ը:
[img]https://st0.shamshyan.com/editor/015764200158075767339298.jpg[/img]