211652_close_icon
views-count28503 դիտում article-date 12:44 03-02-2020

Խոշոր ավտովթար Արագածոտի մարզում. բախվել են Mercedes-ն ու «ԳԱԶ 53»-ը, վերջինը կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Էդգար Ավդալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Ժամը 14։00-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են 39-ամյա Մամիկոն Սեֆիլյանի վարած Mercedes մակնիշի 34 RC 101 համարանիշի և 57-ամյա Սամվել Ստեփանյանի վարած «ԳԱԶ 53» մակնիշի 23 ՏԼ 969 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԳԱԶ 53»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վերջինիս վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտկի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր