Առնվազն 4 թուրք զինվորական է զոհվել Իդլիբում տեղի ունեցած հրաձգության հետևանքով
Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական դիրքերի գնդակոծության հետևանքով առնվազ 4 թուրք զինվորական է զոհվել, վիրավորվել՝ 9-ը։ Այդ մասին հայտնե է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությունը;
Անկարայի պնդմամբ՝ թուրք զինվորականները գնդակոծվել են սիրիական բանակի կողմից Սերակիբ բնակավայրի շրջանում:
Զինվորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ի պատասխան գնդակոծությանը՝ թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել ու «ոչնչացրել թիրախները Իդլիբի նահանգում»:
Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։