Ուկրաինաբնակ կիսամիջին քաշային հայ բռնցքամարտիկ, 23-ամյա Կարեն Չուխաջյանը (16-1, 7 КО) հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին (9-1, 6 КО) և նվաճել WBA International-ի գոտին, հաղորդում է [url=http://ua-report.info/news/karen_chowxajyany_nvatwel_e_wba_international_titghosy/2020-02-02-2247#.XjbfJDIzbIV]AnalitikaUA.net[/url]-ը։
Բռնցքամարտիկներն անցկացրել են նախատեսված բոլոր 10 ռաունդները։ Հաշիվն է՝ 95-96 հօգուտ Վորոբյովի, 99-91 և 96-94 հօգուտ Չուխաջյանի։ Դա հայ բռնցքամարտիկի առաջին տիտղոսն է մեծահասակների մրցաշարում։
Մեկ այլ ուկրաինահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանն իր հերթական մենամարտը կանցկացնի փետրվարի 8-ին Կիևում։ Նրա մրցակիցը կլինի վենեսուելացի Խոսբեր Պերեսը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։ ՈՒՀՄ մարզական խմբակներում մարզվում են տարբեր ազգերի երեխաներ։