211652_close_icon
views-count76589 դիտում article-date 16:22 02-02-2020

Ավտովթար Երևանում. բախվել են հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան ու Hyundai-ը. հիվանդը մեկ այլ շպաօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա- Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 52-ամյա Պարսամ Պ.-ի վարած Hyundai Sonata 31 ՍՕ 783 համարանիշի և Երևանի բնակիչ, 50-ամյա Ատոմ Բ.-ի վարած Haise մակնիշի 693 AO 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Ավտոմեքենաներից Haise-ն հաշվառված է Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում և թիվ 76 բրիգադի բժիշկները՝ բժիշկ Գևորգ Պարոնյանի գլխավորությամբ, հիվանդին տեղափոխում էին սրտաբանական կենտրոն: Նրան օպերատիվորեն ժամանած մեկ այլ շտապօգության ավտոմեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: Վթարի մասին վարորդները տեղեկությունը փոխացնել են ապահովագրական ընկերություններ ու հիմա սպասում են, թե երբ կժամանեն ԱՊՊԱ-ի ներկայացուցիչները: Վթարի մասին տեղեկացվել է նաև Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը, որտեղից ժամանել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Արսեն Մինասյանն ու Վահե Գրիգորյանը: Վարորդներն ու ճանապարհային ոստիկանները, տեսնելով, որ «մեծն» ԱՊՊԱ-ն ուշանում է և նշված հատվածում երթևեկությունը դառնում է «աջափսանդալային», հատուկ նյութով ասֆալտի վրա կատարեցին գծանշումներ և մեքենաները դուրս բերվեցին անվտանգ վայր: Շտապօգնության ավտոմեքենայի վարորդը ասում էր, որ միացրած են եղել ձայնային և լուսային ազդանշանները: Hyundai-ի վարորդն էլ ասում էր, որ գուցե միացրած է եղել, սակայն ինքը չի լսել ձայնը և չի տեսել լույսը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր