ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
Փետրվարի 1-2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծիլքար, Ռյա Թազա, Գեղաձոր և Եղիպատրուշ գյուղերում, Շիրակի մարզի Ամասիա և Բանդիվան գյուղերում, Վարդաղբյուր-Թորոսգյուղ, Վանաձոր-Ալավերդի, Երևան-Սևան, Սոթք-Քարվաճառ և Ապարան-Սարավան ավտոճանապարհներին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բոլոր ավտոմեքենաները: