10536 դիտում
17:59 01-02-2020
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են 2019թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները.
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հունվարի 31-ին ամփոփվել են 2019թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները: ՌՈ ղեկավար կազմի խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
Խորհրդակցության ընթացքում տարեկան զեկույցներով ու հաշվետվություններով հանդես են եկել ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը, բաժին-բաժանմունքների պետերը:
Ներկայացված զեկույցներում և հաշվետվություններում առանձնացվել են նախորդ տարվա կատարված աշխատանքները, զինված ուժերում կոռուպցիայի բացահայտման և ռիսկերի նվազեցման, զորքերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման և այլ ուղղություններով արձանագրված արդյունքները:
Խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարարը հստակ հանձնարարականներ է տվել զինված ուժերում քրեական ենթամշակույթի բացառման ուղղությամբ արդյունավետ պայքար ծավալելու առնչությամբ:
Նախարարն իր գոհունակությունն է հայտնել ՌՈ կատարած աշխատանքների վերաբերյալ, միևնույն ժամանակ հավելել, որ ռազմական ոստիկանությունը, իր իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, կարող է և պետք է անի ավելին։ Դավիթ Տոնոյանը հորդորել է առավել ակտիվացնել հանցագործությունների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Խորհրդակցության ավարտին, Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով, ստացել հերթական զինվորական կոչումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
1364 դիտում
22:16 25-01-2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները
1964 դիտում
20:18 10-09-2020
Ռազմական ոստիկանությունում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ