211652_close_icon
views-count3322 դիտում article-date 23:56 01-02-2020

Ոստիկանները գրպանահատների են բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և տարածքային բաժինների ծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ գրպանահատության երեք դեպք բացահայտվեց: Առաջին գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել էր օպերատիվ կառավարման կենտրոնից` հունվարի 30-ին, ժամը 19-ի սահմաններում. Մաշտոցի պողոտայում մի աղջկա պայուսակից գողացել էին դրամապանակը, որի մեջ եղել էր փող, նույնականացման, զեղչի, բանկային ու կուտակային քարտեր: Մյուս դեպքը, րոպեների տարբերությամբ, կատարվել էր Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկում. 57-ամյա մի կնոջ պայուսակից գաղտնի հափշտակել էին բջջային հեռախոսը: Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Կապան քաղաքի 54-ամյա մի բնակիչ: Հունվարի 31-ին, ժամը 18.30-ի սահմաններում, կասկածվողը Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Երրորդ դեպքը հունվարի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանում էր կատարվել. թիվ 47 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից դարձյալ դրամապանակ էին հափշտակել, որի մեջ եղել էր փող, զեղչի ու կուտակային քարտեր: Ժամը 16-ին մասնագիտացած ստորաբաժանման ծառայողները Կոմիտասի պողոտայից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին Դավիթաշենի 21-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր