211652_close_icon

Տրվել է «Пеноксал(R) forte» և «PEN BG» ԿԱՀ-երի իրացումն արգելելու կարգադրագիր

views-count2409 դիտում article-date 23:18 31-01-2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, կենսաբանական ակտիվ հավելումների շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակներում, դիտարկումներ են անցկացրել ԿԱՀ-եր ներմուծող «Մեդ Ալյանս» և «Մեդ-Պրոգրես» ՍՊ ընկերություններում՝ «Пеноксал® forte» և «PEN BG» կենսաբանական ակտիվ հավելումների նկատմամբ: Դիտարկման ընթացքում պարզվել է, որ «Пеноксал® forte» և «PEN BG» ԿԱՀ-երը, չեն ենթարկվել համապատասխանության գնահատման, ինչպես նաև՝ որ Եվրասիական տնտեսական միության տարածքում պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում նման արտադրանքների վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: «Пеноксал® forte»-ն և «PEN BG»-ն, սակայն, Հայաստանում վաճառվել են որպես կենսաբանական ակտիվ հավելումներ: «Մեդ Ալյանս» և «Մեդ-Պրոգրես» ՍՊ ընկերություններին տրվել են կարգադրագրեր արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին: Վերահսկողության ընթացքում պարզվել է նաև, որ «Пеноксал® forte»-ն իրացվում է նաև «Ֆոլիո Թրեյդ» ՍՊԸ-ի կողմից: Հետագծելիության ապահովման նպատակով՝ այդ կազմակերպությանը ևս տրվել է «Пеноксал® forte» ԿԱՀ-ի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր: Սահմանվել է ժամկետ: http://snund.am/%d5%bf%d6%80%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d0%bf%d0%b5%d0%bd%d0%be%d0%ba%d1%81%d0%b0%d0%bb-forte-%d6%87-pen-bg-%d5%af%d5%a1%d5%b0-%d5%a5%d6%80%d5%ab-%d5%ab%d6%80%d5%a1%d6%81/ [b] Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր