211652_close_icon

«Բարսելոնայի» խաղացողը վնասվածք է ստացել

views-count763 դիտում article-date 20:30 22-09-2025
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը վնասվածք է ստացել «Խետաֆեի» դեմ Լա Լիգայի 5-րդ տուրի խաղում (3:0)։

22-ամյա ֆուտբոլիստը փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպեին։

Ֆերմին Լոպեսը ձախ ազդրի մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆերմին Լոպեսը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 5 հանդիպման, խփել է 2 գոլ։

Նմանատիպ նյութեր