211652_close_icon
views-count43733 դիտում article-date 14:55 30-01-2020

Ավազակային հարձակում Երևանում. մինչ կժամանեին ոստիկանները, հանրախանութի աշխատակիցը, վտանգելով իր կյանքը, վնասազերծել է 22-ամյա հանցագործին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 29-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակում կատարողի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը Ավան վարչական շրջանի Իսահակյան թաղամասի «Նաիրի» հանրախանութում ավազակային հարձակում է կատարում։ Օպերատիվորեն ժամանած ոստիկանության ծառայողները հանրախանութի աշխատակիցների կողմից վնասազերծված կասկածյալին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Պարզվել է, որ կատարողը Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Գագիկ Ա-ն է, ով, մտնելով նշված հանրախանութ, իր մոտ եղած երկաթյա շղթայով հարվածել է հսկիչ-գանձապահի գլխին և տեղում գտնվող մյուս աշխատակիցներից պահանջել գումար։ Ու մինչ նա կհասներ իր նպատակին, խանութում գտնվող մի երիտասարդ տղա նրան «փռեց ոչ թե ասֆալտին, այլ հատակին»։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ Գագիկ Ա-ն ձերբակալվել է։ Քննիչն առգրավել է նաև հանցագործության գործիք հանդիսացող երկաթյա շղթան։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր