211652_close_icon
views-count3414 դիտում article-date 14:44 30-01-2020

Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի հետ ստորագրված ռեադմիսիայի համաձայնագրի արձանագրությունը

Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև գործող առանց թույլտվության բնակվող անձանց ռեադմիսիայի համաձայնագրի կիրարկման արձանագրությունը: Այս մասին տեղեկացում է Ֆրանսիայի միգրացիոն ծառայությունը: «Ֆրանսիան վավերացրել է Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 2016թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված՝ «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը»,-նշված է կառույցի հաղորդագրության մեջ: ՀՀ միգրացիոն ծառայության փոխանցմամբ՝ արձանագրությունը սահմանում է ռեադմիսիոն գործընթացի տեխնիկական մանրամասները, ժամկետները, համագործակցության ձևաչափը։ Հայաստանը այն վավերացրել էր 2017 թվականի սեպտեմբերի 14-ին։

Նմանատիպ նյութեր