211652_close_icon

Ղազախներն իրավունք չունեին հայերից ավտոմեքենա գնել․ նրանց հորդորում են հետ վերադարձնել, հակառակ դեպքում՝ դատի կտան․ «Ժողովուրդ»

views-count115921 դիտում article-date 10:49 30-01-2020
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ղազախստանի իշխանությունները լուրջ խնդիրներ են ստեղծել մեքենաների վաճառքով զբաղվող մեր հայրենակիցների համար: Պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել, ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, հայերը դրանք պետք է օգտագործեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Ըստ երևույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս: Ինչպես հայտնի է, Ղազախստանի ոստիկանության վարչական և միգրացիոն հանձնաժողովի աշխատակիցները Հայաստանում ստուգումներ են անցկացնում՝ պարզելու, թե ինչպես են ղազախները մեքենա գնել հայերից: Բացի այդ, պարզվում է՝ այսօր Ղազախստանում հայկական և ղրղզական համարանիշներ ունեցող մեքենաներով կատարվում են գողություններ, խախտումներ, իսկ այդ ակտերի հասցեատերերը ՀՀ ռեզիդենտներ են: Ղազախների ներկրած ավտոմեքենաները պետք է հաշվառման կանգնեն և վճարեն բարձր տուրքեր, բայց Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն կրճատել տուրքերի չափը, իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում վճարել, առաջարկվում է արտասահմանյան մեքենաները քանդել ու առանձին մասերը վաճառել կամ դատի տալ նախորդ սեփականատերերին, որոնց մեծ մասը հայեր են: Եվ վերջապես՝ Ղազախստանի իշխանությունները հորդորում են հայերից և ղրղզներից ավտոմեքենա գնած ղազախներին հետ վերադարձնել գնած մեքենաները, հակառակ դեպքում՝ դատի կտան հայերին և ղրղզներին: Ի՞նչ է անում այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտապանելու համար: Պարզվում է՝ այս հարցերով զբաղվում է ՀՀ փոխվարչապետը: «Ժողովուրդ» օրաթերթի վերը նշված հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Հենց հիմա Ղազախստանում եմ, ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցեմ: Այդ հարցը տեղում կքննարկենք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Պետք է այստեղ մյուս կողմին էլ լսենք, բոլոր դետալները լավ հասկանանք, ինչից հետո միայն հնարավոր կլինի ինչ-որ դիրքորոշում հայտնել: Չէի ցանականա շտապել: Այստեղ՝ տեղում, ուզում ենք հասկանալ, թե ղազախական կողմն ինչ խնդիր ունի՝ պրոցեսի հետ կապված»: Հուսանք՝ հարցին լուծում կտրվի, և ղազախական շուկայով ոգևորված բազմաթիվ մեր հայրենակիցների կողմից ներկրված հարյուրավոր ավտոմեքենաների համար կրկին այդ շուկայում վաճառքի հնարավորություն կբացվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր