211652_close_icon
views-count130780 դիտում article-date 23:54 28-01-2020

Բրայանտի ու նրա կնոջ միջև պայմանավորվածություն է եղել երբեք միասին չերթևեկել նույն ուղղաթիռով. Armsport.am

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար նախկին բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, ով հունվարի 26-ի առավոտյան մահացել էր իր սեփական ուղղաթիռի վթարից, կնոջ՝ Վանեսա Բրայանտի հետ պայմանավորվածություն են ունեցել երբեք չերթևեկել նույն ուղղաթիռով, հայտնում է People հանդեսը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է [url=https://armsport.am/2020/01/28/kobe-vanessa/]Armsport.am[/url]-ը: «Նա ու Վանեսան պայմանավորվածություն ունեին երբեք չերթևեկել նույն ուղղաթիռով»,-ասել է Բրայանտների ընտանիքին մոտ կանգնած անանուն աղբյուրը։ Կոբին ու Վանեսան ամուսնացել են 2001 թվականին։ Համատեղ կյանքի ընթացքում նրանք չորս դուստր են ունեցել։ Նրանցից մեկը՝ 13-ամյա Ջինան, Կոբի Բրայանտի հետ գտնվել է ուղղաթիռում ու վթարի հետևանքով մահացել է։ Կալաբասաս քաղաքի մերձակայքում տեղի ունեցած վթարի արդյունքում ընդհանուր առմամբ 9 մարդ է զոհվել։

Նմանատիպ նյութեր