2534 դիտում
23:00 28-01-2020
ԱՄՆ-ն մտադիր է ճանաչել Հորդանանի արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերը
Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է ճանաչել Հորդանանի արևմտյան ափին գտնվող իսրայելական բնակավայրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշում է «Ռոյթերս» գործակալությունը:
Իսրայելի և Պաղեստինի հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի երկու պետություն, որոնցից մեկը՝ պաղեստինյան՝ Արևմտյան Երուսաղեմում մայրաքաղաքով:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը մեծ քայլ է անում խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին Ամերիկայի նախագահը հայտնել է հունվարի 28-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Այսօր Իսրայելը մեծ քայլ է անում խաղաղության հաստատման ուղղությամբ: Իսրայելը պատրաստ է հիմք դնել պաղեստինցիների հետ բանակցություններին՝ «դարի գործարք»-ի իրականացման համար: ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի պաղեստինյան պետության տարածքը լինի անքակտելի»,- նշել է Թրամփը:
Նմանատիպ նյութեր
1346 դիտում
11:31 06-07-2016
ԱՄՆ-ն քննադատել է Հորդանանի արևմտյան ափին բնակելի տներ կառուցելու Իսրայելի ծրագիրը
3476 դիտում
13:20 01-02-2017
Իսրայելը Հորդանանի արևմտյան ափին կկառուցի ևս 3000-ից ավելի բնակելի տուն
922 դիտում
09:36 03-03-2024
Իսրայելը լայնածավալ հարձակում է իրականացրել Հորդանանի արևմտյան ափին
Այս բաժնից
556 դիտում
19:51 15-05-2024
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
7777 դիտում
16:35 15-05-2024
AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն
739 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա