211652_close_icon
views-count2693 դիտում article-date 21:10 28-01-2020

Այսօր լեգենդար Ջանլուիջի Բուֆոնի 42-ամյակն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր լրացավ «Յուվենտուսի» դարպասապահ, լեգենդար Ջանլուիջի Բուֆոնի 42-ամյակը: Բուֆոնը համարվում է պատմության լավագույն դարպասապահներից մեկը։ Իտալիայի հավաքականի նախկին ավագ։ 2006 թվականին Իտալիայի հավաքականի հետ միասին դարձել է աշխարհի չեմպիոն։ Այդ մրցաշարից հետո նա նաև դարձավ ըստ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն դարպասապահ։ 2006 թվականին Բուֆֆոնը Ոսկե Գնդակի համար պայքարում գրավեց 2-րդ տեղը, զիջելով միայն Ֆաբիո Կանավարոյին: 2002/2003 մրցաշրջանում Բուֆֆոնը արժանացավ Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Սա միակ դեպքն է, որ Չեմպիոնների լիգայի լավագույնի կոչմանն արժանանում է դարպասապահը։ 2003[9], 2004[10], 2006[11] և 2007[12] ըստ ՄՖՖՊԻՎ-ի արժանացել է աշխարհի լավագույն դարպասապահի կոչմանը։ 2011 թվականի փետրվարի 7-ին Բուֆֆոնը ճանաչվել է ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահը: Բուֆֆոնը գտնվում է 50 այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր անցկացրել են ամենաշատ հանդիպումները Սերիա Ա-յում։ Իտալիայի հավաքականում անցկացրել է 176 հանդիպում։ 2001 թվականին Բուֆֆոնը դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող դարպասապահը։ Տեղափոխությունը Պարմայից Յուվենտուս արժեցավ 32 մլն ստերլինգ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր