211652_close_icon
views-count7673 դիտում article-date 14:22 28-01-2020

«Ես չեմ հիշում դեպք, որ տանը նշած լինի ծնունդը. հիմա ենք տանը նշում, առանց Արմենակի». Արմենակ Ուրֆանյանի մայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծնունդդ շնորհավոր, որդիս: Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի 28-րդ տարեդարձի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/557014.html?fbclid=IwAR0uPOZ_8Aa8bzFKzEKhrGNoAGKFbG1sk_KqajRaSGC8g46dQoR1OZMxAKo]News.am[/url]-ը։ Նշենք, որ այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է: «Ես շնորհավորում եմ Հայոց բանակի սպաներին, զինծառայողներին, հայ ազգին: Շնորհավորում եմ մեր բանակի ստեղծման 28-րդ տարեդարձը: Շատ դժվար է ինձ համար խոսել Արմենակի մասին, բայց ինքը հպարտությամբ էր ասում, որ բանակի օրնէ ծնվել: Փոխանակ ասենք՝ առողջություն ու բարի ծառայություն, այսօր ասում ենք՝ Աստված հոգիդ լուսավորի: Շատ ցավոտ է, բայց պետք է հարմարվենք իրականության հետ»: Ուրֆանյանի մայրը հավելեց, որ այսօր երիտասարդները շարունակում են Արմենակի եւ մյուսների գործը. «Մեր սերունդներն են կրթվում Արմենակով եւ իր ընկերներով: Ժողովուրդը հիշում է, արժեւորում է»: Նա ընդգծեց, որ Արմենակը իր ծննդյան օրը շատ ավելի հաճախ ընկերների հետ էր նշում, քան տանը. «Ես չեմ հիշում դեպք, որ տանը նշած լինի: Հիմա ենք տանը նշում, առանց Արմենակի»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://https://news.am/arm/news/557014.html?fbclid=IwAR0uPOZ_8Aa8bzFKzEKhrGNoAGKFbG1sk_KqajRaSGC8g46dQoR1OZMxAKo]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր