Մարիա Կարապետյան. Հրայր Թովմասյանի համար պետք է որ մղձավանջ թվար Նիկոլ Փաշինյանի հետ արարողակարգային ձեռքսեղմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ի ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հասկանալու համար, թե քանի մթնոլորտ ճնշում պետք է որ իջած լիներ այդ գրչի տիրոջ արժանապատվության վրա 2018 թվականի մայիսին, երբ նա տալիս էր այդ գրիչը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պետք է հիշել, թե ինչ էր ասում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այդ մարդու մասին դրանից երկու ամիս առաջ։
Հրայր Թովմասյանի համար պետք է որ մղձավանջ թվար Նիկոլ Փաշինյանի հետ արարողակարգային ձեռքսեղմումը, ուր մնաց թե բարիդրացիական զրույցի բռնվելը կամ թե գրիչ «նվեր» տալը»։