Դատարանը վարույթ է ընդունել Հրայր Թովմասյանի հայցադիմումն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել մարտի 3-ին։
ՍԴ նախագահը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար եւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, թե «2018 թվականի մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել»։
Այդ հայտարարությունից հետո Հրայր Թովմասյանը տվել էր 20 օր ժամանակ, որպեսզի վարչապետը ներկայացնի որեւէ ապացույց, ինչից հետո վարչապետը ֆեյսբուքյան լայվով ներկայացրել էր մի գրիչ, որն իրեն տվել էր ՍԴ նախագահը։