211652_close_icon
views-count46501 դիտում article-date 15:23 26-01-2020

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթից. Lexus-ի վարորդը աշխատում է «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում, մահացածն էլ ՌԴ քաղաքացի էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ հունվարի 23-ին Երևանում Բագրատունյաց պողոտայում Lexus մակնիշի 13 LX 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդի և վրաերթի հետևանքով տեղում մահացած հետիոտնի ինքնութունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյաը, պարզվել է՝ վարորդը Ջերմուկ քաղաքի բնակիչ, 65-ամյա Միքայել Ս.-ն է, իսկ մահացածը՝ ՌԴ քաղաքացի, 81-ամյա Քնարիկ Ասլանյանն էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Մ. Սարգսյանն աշխատում է «Ջերմուկ Գրուպ» ընկերությունում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/01/23/1145680/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 23-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Բագրատունյաց 26 շենքի դիմաց Lexus RX350 մակնիշի 13 ԼX 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 65-ամյա Միքայել Սարգսյանը վրաերթի էր ենթարկել հետիոտն, 81-ամյա Քնարիկ Ասլանյանին: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել էր հետիոտնի մահը: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, ավագ տեսուչ Լևոն Բադալյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՃՈ պետի տեղակալա Արման Հակոբյանն ու Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանը: Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում ծառայություն էին կատարում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Արսեն Ապերյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ: Վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության: Պարզվել էր, որ նա եղել է սթափ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր