211652_close_icon
views-count6558 դիտում article-date 14:56 26-01-2020

ԱՄՆ-ը սահմանափակում է հղի կանանց մուտքը երկիր

Նոր կանոնակարգը միտված է թույլ չտալ օտարերկրացիներին օգտվելու սահմանադրական այն դրույթից, ըստ որի, բոլոր նրանք, ովքեր ծնվել են ԱՄՆ-ում, կարող են դառնալ ԱՄՆ քաղաքացիներ: Նոր կանոնի համաձայն, հղի կանանց չի տրամադրվի տուրիստական վիզա, բացառությամբ այն դեպքերի, եթե վերջիններս ապացուցեն, որ ծննդաբերությունը ԱՄՆ-ում անհրաժեշտ է բժշկական նպատակներից ելնելով: Նրանք նաև պետք է գումար ունենան ծննդաբերության հետ կապված ծախսերը հոգալու համար, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5259448.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Պաշտոնյաները նշում են, որ հյուպատոսական ծառայությունների աշխատակիցները հարց չեն ուղի բոլոր կին դիմորդներին հղիության հետ կապված: Փոխարենը, սակայն, վերջիններս իրավունք են ստանում այդ հարցով դիմել կնոջը, եթե հիմնավոր կասկածներ ունեն, որ դիմումատուն նախատեսում է ծննդաբերել ԱՄՆ-ում: Այս կանոնը չի կիրառվի եվրոպական և ասիական 39 երկրների նկատմամբ, որոնց քաղաքացիները իրավունք ունեն առանց վիզայի այցելել ԱՄՆ: Կանոնը կկիրառվի B տեսակի վիզա ստացող երկրների քաղաքացիների հանդեպ, ովքեր այս վիզան ստանում են ժամանակավորապես ԱՄՆ այցելելու համար: ԱՄՆ-ը ծննդաբերելու նպատակով այցելությունը լիովին օրինական է՝ չնայած մի շարք դեպքերի, երբ պատասխանատվության են ենթարկվել այս տուրիզմի տեսակով զբաղվող գործակալներն ու ընկերությունները, որոնց մեղադրել են մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախությունների մեջ: Դրանց մասնակից են եղել նաև տարբեր բժիշկներ և հիվանդանոցներ: Ըստ նոր կանոնակարգի, պետքարտուղարությունը համաձայն չէ, որ ծննդաբերության նպատակով ԱՄՆ այցելելը օրինական է: Այս տեսակի տուրիզմն ունի երկու տարբեր դրսևորումներ: Առաջին տարբերակում ընկերությունները հղի կանանց առաջարկում են փաթեթներ, որոնք ընդգրկում են տուրիստական վիզա ԱՄՆ այցելելու համար, երեխա ունենալու բոլոր հնարավորություններ, բժշկական օգնություն, երեխայի քաղաքացիության խնդրի կարգավորում, կացարան և վերադարձի տոմս: Այն տարբերվում է մեկ այլ դրսևորումից, որի դեմ պայքար է մղում Թրամփը և նրա դաշնակիցները: Այն տեղի է ունենում, երբ աղքատ հղի կինն անօրինական հատում է ԱՄՆ-Մեքսիկա սահմանը, մուտք գործում երկիր, այստեղ երեխա ունենում, ով դառնում է ԱՄՆ քաղաքացի, և անօրինական շարունակում բնակվել ԱՄՆ-ում: Այս երկու տեսակների ընդհանրությունը, սակայն, վերջնական արդյունքն է՝ ԱՄՆ անձնագիրը, որը շնորհվում է նործնին: Ծննդաբերության հետ կապված տուրիզմը չափազանց եկամտաբեր բիզնես է ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ արտերկրում: Գործընթացը հեշտացնելու համար ընկերությունները գանձում են մինչև $ 80,000: Կանանցից շատերը ԱՄՆ են գալիս Ռուսաստանից և Չինաստանից: Թրամփի նախագահության առաջին իսկ օրերից այս գործունեությունը մեծ վնասներ է կրում: Բացակայում է վիճակագրություն, թե որքան արտասահմանցի կին է ուղևորվել ԱՄՆ ՝ ծննդաբերելու նպատակով: Ըստ Ներգաղթի ուսումնասիրությունների կենտրոնի տվյալների, որը ներգաղթի ոլորտի խստացման կողմնակից է, միայն 2012 թվականին մոտ 36,000 կին ծննդաբերել է ԱՄՆ-ում, իսկ այնուհետև լքել երկիրը:

Նմանատիպ նյութեր