211652_close_icon
views-count15048 դիտում article-date 11:48 26-01-2020

Վահան Բադասյանը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի

Արցախի ընտրություններին մասնակցող Միացյալ Հայաստան կուսակցությունը և նրա կողմից առաջադրված Արցախի ղեկավարի թեկնածուս գտնում ենք,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հարցը ըստ էության հասցեագրված է Երևանում վաղուց մերժված,իսկ Ստեփանակերտում դեռ իշխանությունը վայելող նախկին հանցավոր վարչակազմի ներկայացուցիչներին և նրանց հետ գործակցող թեկնածուներին: Մենք մշտապես դատապարտել և դատապարտում ենք ոչ միայն Սերժ Սարգսյանի կողմից որպես բանակցային հիմք ճանաչված կարգավորման սկզբունքները,այլև Հայաստանի նոր կառավարության կողմից դրանց աներկբա մերժման անհասկանալի ուշացումը:Այդ կապակցությամբ, որպես ՀՀ լիիրավ քաղաքացիներ,մեր հերթին բացատրություն ենք պահանջում Հայոց կառավարությունից: Ավելին, առիթից ,օգտվելով հարկ ենք համարում ընդգծել,որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության պատճառը այն նույն մերժելի իրավաքաղաքական հայեցակարգն է,որին, ցավոք ,հարում է այսօր նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Տասնամյակների ընթացքում Լևոն Տեր- Պետրոսյանի սցենարով Հայաստանից Արցախի կեղծ "անկախության "բեմականացման պատճառով է,որ հայկական կողմը բանակցությունների ընթացքում զրկված է ազատագրված տարածքների նկատմամբ իր հավակնությունների մասին բաց խոսելու հնարավորությունից: Արցախը բանակցային կողմ դարձնելու Երևանի ձգտումը Մինսկի խմբի շրջանակներում բավարարել հնարավոր չէ:Իսկ նախկին տարբերակը, երբ բանակցություններին մասնակցում էին Լեռնային Ղարաբաղի ոչ միայն հայկական, այլ ադրբեջանական համայքների ներկայացուցիչները,մենք համարում ենք մեծ սպառնալիք,որը կարող է ռազմի դաշտում տարած հաղթանակը վերածել դիվանագիտական խայտառակ պարտության: Հարգելի պրն.Փաշինյան, եթե Դուք համարում եք, որ ընտրված չեք արցախաբնակ ՀՀ քաղաքացիների կողմից և չեք կարող մեզ ներկայացնել բանակցություններում, ապա այդ հարցը ունի մեկ պարզ լուծում` վերականգնեք արցախաբնակ ՀՀ քաղաքացիների համապետական ընտրություններին մասնակցելու , խտրականության չենթարկվելու և մյուս սահմանադրական իրավուքները:Իսկ մինչ այդ Ձեզ ընտրել է Հայ ազգն ու Դուք հաշվետու եք նրան,իսկ այդ ընտրությանը մասնակցելու հնարավորությունից զրկված արցախցիների կարծիքը միանշանակ Հայ ազգի կարծիքից ոչնչով չի կարող տարբերվել: Արցախը ոչ միայն Հայաստան է, այլև Հայաստանի Հանրապետություն: [b]Արցախի ղեկավարի թեկնածու Վահան Բադասյան Միացյալ Հայաստան կուսակցություն 26 հունվար 2020թ. ք. Ստեփանակերտ[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր