Կառավարությունը մասշտաբային բարեփոխումներ է սկսում ոստիկանությունում և ԱԱԾ-ում
ՀՀ կառավարությունը մասշտաբային բարեփոխումներ է սկսում Ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում: «[url=https://armenpress.am/arm/news/1002676.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մասշտաբային բարեփոխումներ ենք սկսում Ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում, որոնց արդյունքում այդ երկու կառույցները դառնալու են շատ ավելի ուժեղ ու պրոֆեսիոնալ, և դառնալու են Հայաստանում ժողովրդավար իրավակարգի հենասյուները»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսօր ՀՀ ոստիկանության համակարգի, Ազգային անվտանգության համակարգի ու վարչապետի միջև կա լիարժեք, փոխադարձ վստահություն: